Հասարակական

Իջևանի ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատարներ են հայտնաբերել

1 րոպեի ընթերցում

Իջևանի ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատարներ են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները հունվարի 9-ին և 10-ին ապօրինի ծառահատման դեպքեր են բացահայտել։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գոշ գյուղի անշարժ պահակետում ծառայություն իրականացրած խմբերը, իրացնելով օպերատիվ տվյալները, անշարժ պահակետը շրջանցող ճանապարհին ստուգել են երեք բեռնատար ավտոմեքենա, որոնցից երկուսը վարել են Գետահովիտ, մեկը՝ Գանձաքար գյուղի բնակիչներ։ «Զիլ»-երը բեռնված են եղել վառելափայտով ու տախտակներով՝ ընդհանուր 10 խորանարդ մետրից ավելի։ Վարորդները բեռի օրինականությունը հավաստող փաստաթղթեր չեն ներկայացրել։ Բեռնատարները տեղափոխվել են ոստիկանության Իջևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Նշանակվել է մասնագիտական ստուգում։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում