Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Արաբկիր վարչական շրջանի շենքերում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնում է շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը:
«Երևանի քաղաքապետարանի՝ 2021 թվականի աշխատանքային ծրագրով Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով։ Փոխարինման ենթակա վերելակներն ընտրվում են առաջնահերթության սկզբունքով՝ ըստ վերելակային ծառայությունների կողմից վերելակների վիճակի գնահատման և ըստ բազմաբնակարան շենքերի հարկայնության»,- ասված է հաղորդագրությունում:
Վերելակների ընտրության գործընթացը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների անմիջական հսկողության ներքո։
Նախորդ տարի Արաբկիրում տեղադրվել է 50 նոր վերելակ։