1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սեյսմակայունության խնդրի լուծումն առաջնահերթություն է

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Սեյսմակայունության խնդրի լուծումն 
առաջնահերթություն է

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սեյսմաակտիվ գոտում գտնվող Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի բնակֆոնդի երկրաշարժադիմացկունության խնդիրը: Երկրաշարժերի ռիսկից բացի, խնդրի կարեւորությունը մեծանում է նաեւ նրանով, որ հանրապետության բազմաբնակարան շենքերի հիմնական մասի շահագործման ժամանակահատվածը հատում է 50-60 տարիների շեմը: Սեյսմաակտիվության եւ շինությունների մաշվածության գործոնների առկայությունը հանրապետությունում առաջնային է դարձնում բնակֆոնդի սեյսմակայունության բարձրացման  գործընթացի մեկնարկը: Սպիտակի  երկրաշարժի հետեւանքները դեռեւս վերացված չեն: Աղետի գոտում մեծ թիվ են կազմում տարբեր աստիճանի վթարային շենքերը: Մյուս կողմից էլ շատ են անվտանգության նորմերին չհամապատասխանող բազմաբնակարան շենքերը: Խնդրի նման մեծ ծավալը ենթադրում է համակարգային լուծումներ, իսկ դրա համար անհրաժեշտ է վիճակի գնահատում եւ առաջնահերթությունների սահմանում: Ոլորտի լիազոր մարմինը՝ Քաղաքաշինության կոմիտեն, մշակել եւ հանրային քննարկման է դրել «Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը»:

                                    Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]