Երևանում՝ 11:07,   17 Ապրիլ 2024

Մոսկվայում ստորագրված հայտարարության պայմանավորվածությունների իրականացումը կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական դիմագիծը. վարչապետ

Մոսկվայում ստորագրված հայտարարության պայմանավորվածությունների 
իրականացումը կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական դիմագիծը. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է Մոսկվայում Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպման արդյունքում հունվարի 11-ին ստորագրված՝ տարածաշրջանային իրավիճակի զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՌԴ և Ադրբեջանի նախագահների հետ հանդիպումից հետո ճեպազրույցում ՀՀ վարչապետը նշել է, որ այդ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական դիմագիծը: Նրա խոսքով՝ տնտեսական նոր իրավիճակը կարող է բերել անվտանգության ավելի ապահով երաշխիքներ:

«Մենք պատրաստ ենք այդ ուղղությամբ կառուցողական աշխատել: Կարծում եմ, որ մեկ հանդիպման ընթացքում հնարավոր չէ բոլոր հարցերը կարգավորել, հույս ունեմ, որ մենք առաջ կգնանք: Ներկայում գլխավորը շարունակում է մնալ հումանիտար հարցը, մասնավորապես, գերիների փոխանակումը, որը նախատեսված է նոյեմբերի 9-ի մեր համատեղ հայտարարությունում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]