«Վրացական երազանքի» հիմնադիր Իվանիշվիլին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում կառավարող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին հայտարարել Է, որ ընդմիշտ հեռանում Է քաղաքականությունից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Այսօր գոյություն ունեցող բոլոր քաղաքական սուբյեկտների թվում կառավարող թիմն իսկապես լավագույնն Է եւ այլընտրանք չունի: Համոզված եմ, որ այդ մարդկանց կազմով թիմը կկարողանա արժանի կերպով փոխարինել իմ աշխատանքը, հեղինակությունը եւ հմտությունները: Հենց այդ պատճառով կարծում եմ, որ իմ առաքելությունն իրագործվել Է: Ես որոշում եմ ընդունել վերջնականապես հեռանալ քաղաքականությունից եւ ամբողջությամբ թողնել կառավարման ղեկը: Ես հեռանում եմ կուսակցության նախագահի պաշտոնից, մասնավորապես, կուսակցությունից եւ վերադառնում եմ իմ նախկին ապրելակերպին, որն ունեցել եմ մինչեւ 2011 թվականը… Քաղաքականությունից հեռանում եմ որպես հաղթող, հպարտության եւ ժողովրդին երախտապարտ լինելու զգացումով»,-Իվանիշվիլին գրում Է Վրաստանի ժողովրդին հղած իր ուղերձում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: