Հասարակական

Ոստիկանություն բերման ենթարկված Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

1 րոպեի ընթերցում

Ոստիկանություն բերման ենթարկված Արսեն Բաբայանն ազատ է արձակվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ազատ է արձակվել ոստիկանության Կենտրոնական բաժնից:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բաբայանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:

«Հայրենիքի փրկության շարժման» մի խումբ մասնակիցներ փորձել են փակել դեպի Զվարթնոց օդանավակայան տանող ճանապարհները և խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի թռիչքը դեպի Մոսկվա, որտեղ նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիեւի եռակողմ հանդիպումը: Ոստիկանության աշխատակիցները, սակայն, ցուցարարներին դուրս են հրավիրել երթևեկելի գոտուց: Այդ ընթացքում ոստիկանները բերման են ենթարկել Արսեն Բաբայանին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում