ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը հանդիպել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղարին
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատվիրակությունը Արցախում հանդիպել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում Վիտալի Բալասանյանը ներկայացրել է հետպատերազմյան իրավիճակն Արցախում, ինչպես նաև առկա խնդիրների հաղթահարման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Կարևորվել է հայկական երկու հանրապետությունների օրենսդիր և գործադիր մարմինների փոխգործակցված և ներդաշնակ գործունեության անհրաժեշտությունը: