Մարզային

Երանոսում բարերարի միջոցներով արդիականացվել է 5-րդ փողոցի լուսավորության ցանցը 

1 րոպեի ընթերցում

Երանոսում բարերարի միջոցներով արդիականացվել է 5-րդ փողոցի լուսավորության ցանցը 

ԳԱՎԱՌ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երանոսցի բարերար, գործարար Հենրիկ Գասպարյանի միջոցներով Գեղարքունիքի մարզի Երանոս համայնքում արդիականացվել է 5-րդ փողոցի լուսավորության ցանցը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Երանոս համայնքի ղեկավար Սաշա Բավեյանը, 5-րդ փողոցի երկարությունը կազմում է 700 մետր, որտեղ տեղադրված լուսատուներն ամբողջությամբ փոխարինվել են ԼԵԴ համակարգով։

«5-րդ փողոցը նախորդ տարում ասֆալտապատվեց ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրով, որտեղ նույն բարերար, գործարարը՝ Երանոս համայնքի բնակիչ Հենրիկ Գասպարյանը կատարեց 8 միլիոն դրամի ներդրում։ Հիմա արդեն հերթը լուսավորության ցանցի արդիականացմանն է։ Համայնքապետարանն ու համայնքի բնակիչները, հայտնելով իրենց երախտագիտությունը, միաժամանակ հուսով են, որ Հենրիկ Գասպարյանն ու մյուս բարերարները կշարունակեն ակտիվորեն մասնակցել Երանոսի կառուցման ու շենացման ծրագրերին, որոնք նախատեսել ենք իրականացնել 2021 թվականի ընթացքում»,-նշեց Սաշա Բավեյանը։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում