Արայիկ Հարությունյանը Մասիս Մայիլյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 4-ին ստորագրել է հրամանագիր` Մասիս Մայիլյանին հատուկ հանձնարարություններով դեսպան նշանակելու մասին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։