Հաստատվել է կորոնավիրուսի 582 նոր դեպք, առողջացել է 902 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 30-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 582 նոր դեպք, առողջացել է 902 քաղաքացի, մահացել՝ 10:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Մեկ օրում կատարվել է 3 508 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 591 048-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 158 878 դեպք, որոնցից 141 844-ը` առողջացած, 2 807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 548 բուժառու:
Նույն օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 679 է:
Կառավարությունըսեպտեմբերի11-ինորոշումէկայացրելՀՀ-ում2020թվականիմարտի16-ինհայտարարվածևմինչևսեպտեմբերի11-ըերկարաձգվածարտակարգդրությանժամկետըսեպտեմբերի11-իժամը17:00-իցփոխարինելկարանտինով մինչև2021թվականիհունվարի11-ըներառյալ: