Քաղաքականություն

Սյունիքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԼՀԿ անդամները կհանդիպեն քաղաքացիների հետ

1 րոպեի ընթերցում

Սյունիքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ ԼՀԿ անդամները կհանդիպեն քաղաքացիների հետ

ԵՐԵՎԱՆ, 30 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սյունիքում ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները կհանդիպեն քաղաքացիների հետ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում հայտնել է խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Այսօր Սյունիքում հանդիպումներ կունենանք և ևս մեկ անգամ տեղում կծանոթանանք իրավիճակին: Այցի արդյունքներով առաջարկությունների փաթեթ կներկայացնենք համապատասխան մարմիններ»,- գրել է Մարուքյանը:

Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարության իրագործման շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձևավորվում են նոր սահմաններ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում