Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Հնարավոր է լինի հանդիպում վարչապետի և ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների միջև. Մակունց

Հնարավոր է լինի հանդիպում վարչապետի և ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների 
միջև. Մակունց

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը տեղեկություն ունի, որ հնարավոր է հանդիպում կայանա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ 3 խմբակցությունների ղեկավարների միջև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկություններին, թե սպասվում է վարչապետ Փաշինյանի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հանդիպում:

«Անկեղծ ասած, չգիտեմ հստակ վերջնական տեղեկությունը: Ես որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ նախնական տեղեկություն ստացել եմ, որ հնարավոր է լինի նման հանդիպում»,-ասաց Մակունցն ու հավելեց, որ առայժմ որևէ արարողակարգից որևէ ժամի մասին իրեն չեն տեղեկացրել:

Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ եթե այդ հանդիպումը տեղի ունենա, խոսքը գնալու է արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք կլինի՞ հանդիպում նաև «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարի հետ՝ Մակունցը պատասխանեց, որ իր ունեցած տեղեկությունով՝ հնարավոր է հանդիպում լինի ԱԺ բոլոր երեք խմբակցությունների ղեկավարների հետ: «Առայժմ ես ինքս որևէ հստակ ժամի վերաբերյալ տեղեկություն չունեմ»,-նշեց նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am