Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Լևոն Արոնյանը Airthings Masters-ի հաջորդ փուլում է

Լևոն Արոնյանը Airthings Masters-ի հաջորդ փուլում է

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ելույթները  Airthings Masters-ում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախնական փուլում կայացել են վերջին երեք տուրերի խաղերը, որտեղ Արոնյանը երկու պարտիա ավարտեց ոչ-ոքիով, իսկ մեկ պարտիայում պարտություն կրեց: 11 հնարավորից հավաքելով 5,5 միավոր Արոնյանը դուրս եկավ հաջորդ փուլ:

Քառորդ եզրափակչում Արոնյանը կմրցի ԱՄՆ ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ:

Airthings Masters-ը մեկնարկել դեկտեմբերի 24-ին: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 200 հազար դոլար: Առաջին մրցանակակիրը կստանա 60.000 դոլար: Բացի Արոնյանից Airthings Masters-ին մասնակցում են նաև Հիկարու Նակամուրան, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դանիլ Դուբրովը, Թեյմուր Ռաջաբովը, Ուեսլի Սոն, Անտոն Գուիջան Մագնուս Կարլսենը, Անիշ Գիրին, Իան Նեպոմնյաշկին, Ալեքսանդր Գրիշչուկը և Պենտալա Հարիկրիշնան: Մրցաշարը կեզրափակվի հունվարի 2-ին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]