Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 586 նոր դեպք, առողջացել է 854 քաղաքացի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում դեկտեմբերի 25-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 586 նոր դեպք, առողջացել է 854 քաղաքացի, մահացել՝ 19-ը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում: Մեկ օրում կատարվել է 2610 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 581386-ի: Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 157349 դեպք, որոնցից 138669-ն` առողջացած, 2752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15257 պացիենտ:
Ընդհանուր առմամբ արձանագրվել է նաև մահվան 671 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով, մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ: