Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Արցախի վերահսկողությունից դուրս տարածքներում գրանցվածների աջակցության ծրագրի շահառու է մոտ 30 հազար մարդ

Արցախի վերահսկողությունից դուրս տարածքներում գրանցվածների աջակցության 
ծրագրի շահառու է մոտ 30 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներում գրանցված և վերջին 3 ամսում փաստացի բնակված քաղաքացիներին պետությունը սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում տրամադրում է 300 հազարական դրամ. ծրագրի 5 հազար շահառու արդեն ստացել է աջակցությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Այդ մասով մենք մոտավոր հաշվարկներով ունենալու ենք մոտ 30 հազար շահառու, որոնցից մոտ 5000-ն արդեն ստացել է աջակցություն, մնացածին էլ այս պահին Արցախի մեր գործընկերների հետ նույնականացնում ենք և յուրաքանչյուր օր այդ մասով նույնպես աջակցություն է տրամադրվում: Յուրաքանչյուր անձի մասով աջակցությունը կազմում է 300 հազար դրամ, ինչպես չափահասներին, այնպես էլ անչափահասներին»,- նշեց Առաքելյանը:

Նա ներկայացրեց մեկ այլ ծրագիր, որի շահառու կարող են հանդիսանալ այն անձինք, որոնք պատերազմի հետևանքով տեղի ունեցած ավերածությունների պատճառով այս պահին հնարավորություն չունեն բնակվել իրենց տներում: Արցախի քաղաքացիներին այդ ծրագրի շրջանակում տրամադրվում է 250 հազարական դրամ: Նախարարի խոսքով` ծրագրի շահառու դառնալու համար դիմումների ընդունումը կսկսի դեկտեմբերի 25-ից կամ 26-ից:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]