ԵԱՍՄ ձնամաքրման ամբողջ տեխնիկան աշխատել է Երևանի ողջ տարածքում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դեկտեմբերի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ձյան տեղումների սկզբից անմիջապես հետո, Երևանի քաղաքապետարանի ձնամաքրող տեխնիկան սկսել է աղով ու ավազով մշակել մայրաքաղաքի փողոցները։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային կառույցի ձնամաքրման ամբողջ տեխնիկան՝ 51 մեքենա, աշխատել է քաղաքի ողջ տարածքում։