1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

2020-ին ավարտին են հասցվում շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր. Սուրեն Պապիկյան

2020-ին ավարտին են հասցվում շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր. Սուրեն 
Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը, համայնքներին պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի, այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Արարատի, Արագածոտնի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի, Սյունիքի, Տավուշի և Վայոց ձորի մարզպետարաններին 2020 թվականին կհատկացնի  3,64 մլրդ դրամ, որից՝ 1 մլրդ դրամը ՀՀ 2020-ի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման  անհրաժեշտությամբ:

Այդ գումարը հատկացվում է ՀՀ 116 համայնքների թվով 150 սուբվենցիոն ծրագրերի համար:

«Այս տարի սուբվենցիոն ծրագրերի համար նախատեսված է եղել 10 մլրդ դրամ, բայց կատարված աշխատանքը 4,5 մլրդ դրամով գերազանցել է նախատեսված գումարները: Սա ենթադրում է, որ եթե պետական բյուջեով հատկացումը կազմում է 14,5 մլրդ դրամ, դա պետք է կրկնապատկել, որովհետեւ գումարի մի հատվածը համայնքների միջոցներով կամ մասնավոր անձի տրամադրած անձի միջոցների հաշվին է: Կարող ենք արձանագրել, որ 2020-ին կարողանում ենք ավարտին հասցնել շուրջ 29 մլրդ դրամի սուբվենցիոն ծրագրեր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Պապիկյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]