Երևանի քաղաքապետարանը միջոցներ կհատկացնի պատերազմում հաշմանդամություն ստացած անձանց համար մատչելի պայմաններ ստեղծելուն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը սեպտեմբերից պարգևավճարներ չվճարելու արդյունքում խնայված միջոցները տրամադրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած անձանց համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել ՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:
«Արդեն տեղեկացրել ենք, որ կապված պատերազմական իրադրության հետ, քաղաքապետարանի աշխատակազմը սեպտեմբերից ի վեր պարգեւավճարներ չի ստացել։
Որոշել ենք խնայված միջոցները տրամադրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած մեր տղաների համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին:
Մասնավորապես, այդ գումարներով զինհաշմանդամների շենքերում վերելակներ կտեղադրվեն եւ շենքերի մուտքերը կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Սոցապ նախարարությունից արդեն խնդրել ենք տվյալներ՝ պատերազմի մասնակիցների վերաբերյալ, որոնք մշակելով՝ կիրականացնենք այս գործընթացը:
Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմին՝ այս որոշման կարեւորությունը գիտակցելու եւ այս ծանր օրերին երկրի խնդիրներին անմասն չմնալու համար»,- գրել է Մարությանը: