Հասարակական

Տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներին առանձնատներ են առաջարկվում

1 րոպեի ընթերցում

Տեղահանված և Հայաստանում ապաստանած արցախցիներին առանձնատներ են առաջարկվում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան «Փարոս» հիմնադրամը Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներից տեղահանված և Հայաստանի Հանրապետությունում հաստատված ընտանիքներին Տավուշի մարզում անհատույց կարգով առանձնատներ էառաջարկում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ-ում Արցախի կառավարության շտաբի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սասուն Սավադյանը:

«Հիմանդրամի առաջարկած առանձնատները Տավուշի մարզի գյուղական բնակավայրերում են: Անհատույց կարգով առաջարկվող տները մշտական բնակվելու համար են: Նախապատվությունը տրվում է այն բազմանդամ ընտանիքներին, որոնք կցանկանան զբաղվել նաև գյուղատնտեսությամբ: Առանձնատների հետ տրամադրվելու են նաև տնամերձ հողամասեր՝ մինչև 1000 քառակուսի մետր տարածքով: Հնարավորություն կա նաև դիմողներին ապահովել աշխատանքով՝ գյուղատնտեսության ոլորտում»,-մանրամասնեց Սավադյանը՝ հավելելով,որ Հադրութի Մոխրենես գյուղից 1 բազմանդամ ընտանիք դիմել է Տավուշի գյուղերից մեկում վերաբնակվելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում