Մշակույթ

«Վերադարձ». օպերային թատրոնի արտիստները կրկին բեմ կբարձրանան երկարատև դադարից հետո

1 րոպեի ընթերցում

«Վերադարձ». օպերային թատրոնի արտիստները կրկին բեմ կբարձրանան երկարատև դադարից հետո

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո օպերային թատրոնի արտիստները համերգային ծրագրով տոն կնվիրեն երաժշտասերներին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դեկտեմբերի 26-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա «Վերադարձ» խորագրով համերգային երեկոն:

Կհնչեն Հենդելի, Վիվալդիի, Ֆրանկի, Մոցարտի, Առնո Բաբաջանյանի, Ջորդանի և այլ կոմպոզիտորների ստեղծագործություններ: Ելույթ կունենան Մագդա Մկրտչյանը, Մարինե Դեինյանը, Լիլիթ Սողոմոնյանը, Նունե Բադալյանը, Աննա Մնացականյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Վարսենիկ Ավանյանը, Լիպարիտ Ավետիսյանը, Նունե Գրիգորյանը, Մերի Մովսիսյանը:

Թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ կհնչեն նաև Ղազարոս Սարյանի «Գառնի», Ջակոմո Պուչինիի «Քրիզանթեմներ» ստեղծագործությունները, ինչպես նաև Ղազարոս Սարյանի երաժշտությունը «Առաջին սիրո երգը» ֆիլմից:

Համերգին պահպանվելու են հակահամաճարակային բոլոր կանոնները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում