Հասարակական

Տեսանյութում այրվող շինությունը Կապանում չի գտնվում. Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը

1 րոպեի ընթերցում

Տեսանյութում այրվող շինությունը Կապանում չի գտնվում. Սյունիքի մարզպետարանի պարզաբանումը

ԵՐԵՎԱՆ, 18 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համացանցում տարածվող «Կապանցիներն այրում են իրենց տները» վերտառությամբ տեսանյութում երևացող շինությունը չի գտնվում Կապան համայնքի վարչական տարածքում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտարարություն է տարածել Սյունիքի մարզպետարանը:

«Համացանցում տարածվող «Կապանցիներն այրում են իրենց տները» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ հայտնում ենք, որ տեսանյութում երևացող շինությունը չի գտնվում Կապան համայնքի վարչական տարածքում։ Կոչ ենք անում չտարածել խուճապ առաջացնող տեղեկատվություն»,- նշված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում