Սպորտ

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում

1 րոպեի ընթերցում

Ազատ ոճային ըմբիշները սկսում են պայքարն աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամները մեկնարկում են աշխարհի գավաթի անհատական խաղարկությունում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`մեկնարկային առաջին օրը պայքարի մեջ կմտնեն 4 ըմբիշներ` Արսեն Հարությունյանը (57 կգ), Արման Անդրեասյանը (70 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ) և Հովհաննես Մաղաքյանը (125 կգ):

Դեկտեմբերի 17-ին էլ մրցագորգ դուրս կգան` Ռազմիկ Պապիկյանը (61 կգ), Վազգեն Թևանյանը (65 կգ), Արման Ավագյանը (79 կգ) և Հովհաննես Մխիթարյանը (86 կգ):

Ավելի վաղ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի գավաթի անհատական խաղարկության արծաթե մեդալակիր: Իսկ հավաքականի առաջին մեդալը նվաճել էր Սլավիկ Գալստյանը: 67 կգ քաշային կարգում հայ ըմբիշը հրաշալի կամային որակներ ցույց տվեց և2:4 հաշվով պարտվելիս` տուշեով հաղթեց մրցակցին՝Ուկրաինայից Արթուր Պոլիտաևին, դառնալով աշխարհի գավաթի անհատականխաղարկության բրոնզե մեդալակիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում