Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանն ու Լևոն Շիրինյանը քննարկել են Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումները

Արարատ Միրզոյանն ու Լևոն Շիրինյանը քննարկել են Հայաստանում ծավալվող 
ներքաղաքական զարգացումները
ԵՐԵՎԱՆ, 15 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանի Քրիստոնեա-Ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԱԺ նախագահն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: 
«Կարծիքներ ենք փոխանակել առկա իրավիճակի հաղթահարման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք քայլերի վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել գերիների վերադարձի, Արցախում վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին և Հայաստանում ծավալվող ներքաղաքական զարգացումներին։
Պարոն Շիրինյանը ուշադրություն է հրավիրել դատական համակարգում առկա խնդիրներին և դրանց վերացման ուղղությամբ բարեփոխումների անհրաժեշտությանը։ Խորհրդակցությունները տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ շարունակվելու են»,- գրել է Միրզոյանը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am