Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փաշինյանն անդրադարձավ իր հրաժարականի վերաբերյալ Գարեգին Բ և Արամ Ա կաթողիկոսների կոչին

Փաշինյանն անդրադարձավ իր հրաժարականի վերաբերյալ Գարեգին Բ և Արամ Ա 
կաթողիկոսների կոչին

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոչ մի խնդիր չի տեսնում նրանում, որ Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն պահանջել են իր հրաժարականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ պատասխանելով անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Ոչ մի խնդիր չեմ տեսնում նաև նրանում, որ մեր եկեղեցու ներկայացուցիչները` Վեհափառ հայրապետերը հանդես են եկել նման կոչով, իրենց տեսակետն են հայտնել: Ես դրա մեջ ողբերգություն չեմ տեսնում: Յուրաքանչյուրը, առավել ևս` հայրապետներն ունեն իրենց դիրքորոշումը արտահայտելու անքակտելի իրավունք, կառավարությունը և ժողովուրդն ունի իրավունք այդ տեսակետին չհամաձայնել», - ասաց վարչապետը:

Դեկտեմբերի 8-ին Ամենայն Հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ-ն և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հորդորել են հրաժարական ներկայացնել:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]