Երևանում՝ 11:07,   9 Մայիս 2024

Ռուսաստանը դեկտեմբերի 10-ից կարգելի Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրումը

Ռուսաստանը դեկտեմբերի 10-ից կարգելի Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրումը

ԵՐԵՎԱՆ, 9 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը դեկտեմբերի 10-ից կարգելի Ադրբեջանից լոլիկի և խնձորի ներկրումը դեպի Ռուսաստան` արտադրանքներում վնասատուների հայտնաբերման պատճառով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը («Ռոսսելխոզնադզորը»):

Գերատեսչությունում նշում են, որ արդեն մեկ անգամ չէ, որ Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալությանը զգուշացրել են, որ ներկրվող արտադրանքում հայտնաբերվել են վնասատուներ:

ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության տվյալների համաձայն` միայն 2020 թվականի հոկտեմբերի 22-ից մինչև այժմ արձանագրվել է 17 դեպք:

Նշվում է, որ խոսքը հարավամերիկյան լոլիկի ցեցի (Tuta absoluta (Povolny) և արևելյան ցեցի (Grapholita molesta (Busck) մասին է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am