Հասարակական

Պատգամավորական մանդատը վայր դրած Արամ Խաչատրյանը աշխատանքի կանցնի կառավարությունում

1 րոպեի ընթերցում

Պատգամավորական մանդատը վայր դրած Արամ Խաչատրյանը աշխատանքի կանցնի կառավարությունում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը, ով հայտնել էր մանդատից հրաժարվելու մասին, աշխատանքի կանցնի գործադիրում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացրել է Խաչատրյանը՝ Ֆեյսբուքի իր էջում:

«Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում եմ ներկայացրել: Տարբեր շահարկումներից զերծ մնալու և բազմաթիվ քաղաքացիների զանգերին ի պատասխան տեղեկացնում եմ, որ մանդատից հրաժարվելը կապված է բացառապես գործադիրում աշխատանքս շարունակելու նպատակով: Այս պահին տարբեր քննարկումներ ենք վարում գործընկերներիս հետ: Ավելի մանրամասն կտեղեկացնեմ որոշակի հստակություն լինելու դեպքում»,- գրել է Խաչատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում