Հասարակական

Վարչապետի աջակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում

1 րոպեի ընթերցում

Վարչապետի աջակիցները հավաքվել էին Հանրապետության հրապարակում

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքացիների մի խումբ հավաքվել էր կառավարության մոտ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին աջակցություն հայտնելու նպատակով: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, աջակիցների թվում էին նաև «Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության անդամները:

«Հեղափոխության պահապաններ» նախաձեռնության հիմնադիր–անդամ Հայկ Ստեփանյանըլրագրողների հետ զրույցում նշեց, որ Նիկոլ Փաշինյանի հրաժարականով երկրի վիճակն ավելի անկայուն կդառնա։

«Հարցնում են՝ այդ փաստաթղթից բողոքում եք, փոխելո՞ւ եք այդ փաստաթուղթը, ասում են՝ չենք փոխելու, բայց եկեք՝ մենք գնանք բանակցելու։ Դուք 30 տարի ունեցել եք բոլոր հնարավորությունները բանակցելու, դուք բանակցել եք 7 շրջանները հանձնելու մասին, պարտվողական դիրքերից եք բանակցել: Վարչապետին ժառանգություն է եկել մի փաստաթուղթ, որում գրված է, որ նա 7 շրջան պիտի վերադարձնի»,– ասաց նա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում