Հասարակական

Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

3 րոպեի ընթերցում

Հանրապետական օլիմպիադայի հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է 2020 թվականի նոյեմբերին տեղի ունեցած «Հայոց լեզու», «Հայ գրականություն», «Անգլերեն», «Գերմաներեն», «Ֆրանսերեն», «Ռուսաց լեզու», «Քիմիա», «Հայոց եկեղեցու պատմություն» առարկաների դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերում հաղթած անվանական կրթաթոշակ ստացողների ցանկը։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Կրթաթոշակները տրամադրվում են՝ համաձայն ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 3-ի 605-Ա/2 հրամանով հաստատված «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման» կարգի: Ըստ այդմ՝ եթե սովորողը միաժամանակ երկու կամ երեք հիմքով է ընդգրկվում կրթաթոշակ ստացողների ցանկում, ապա նա կարող է ստանալ դրանց հանրագումարի չափով կրթաթոշակ: Անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով՝ մեկ տարվա հաշվարկով, իսկ ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա համար նախատեսված կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ:

Սովորողներին խրախուսելու նպատակով սահմանված անվանական կրթաթոշակի նոր կարգը գործում է 2020 թ. հունվարի 1-ից:

Առարկայական օլիմպիադայի հաղթողների համար սահմանված են հետևյալ կրթաթոշակները.

միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 25․000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 20․000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15․000 դրամ,
  • եզրափակիչ փուլերի այլ մասնակիցներին՝ ամսական 10․000 դրամ:

Միջազգային դպրոցական այլ օլիմպիադաների (Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադա, Մենդելեևյան միջազգային օլիմպիադա և այլն) եզրափակիչ փուլերի մասնակիցներ՝

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 15․000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10․000 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7․500 դրամ:

ՀՀ առարկայական հանրապետական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի հաղթողներ (դիպլոմակիրներ)՝

  • առաջին կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 10․000 դրամ,
  • երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 7․500 դրամ,
  • երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ ամսական 5․000 դրամ:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում