Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Փոխոստիկանապետը ՃՏՊ-ների թվի նվազումը կապում է բալային համակարգի ներդրման հետ

Փոխոստիկանապետը ՃՏՊ-ների թվի նվազումը կապում է բալային համակարգի 
ներդրման հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը Հայաստանում արձանագրվող ճանապարհատրանսպորտային պատահարների թվի կրճատումը կապում է երթևեկության բալային համակարգի ներդրման հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ֆիդանյանն ասաց Ազգային ժողովի դեկտեմբերի 8-ի նիստի ընթացքում:

«2020թ. առաջին 9 ամիսների ընթացքում տեղի է ունեցել 2855 ճանապարհատրանսպորտային պատահար, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում այդ թիվը եղել է 3443, ինչը նշանակում է, որ այս տարի պատահարները մոտ 17%-ով նվազել են: Սա խոսում է նաև բալային համակարգի ներդրման արդյունավետության մասին»,- ասաց Ֆիդանյանը:

Փոխոստիկանապետը նշեց, որ արագաչափ սարքերի, տեսախցիկների ու բալային համակարգի միջոցով հնարավոր  է եղել կրճատել նաև արձանագրվող իրավախախտումների թիվը:

«2020թ. 9 ամիսների ընթացքում արագաչափ սարքերով և տեսախցիկներով արձանագրվել է ընդհանուր առմամբ 985 հազար իրավախախտում, իսկ 2019թ. նույն ժամանակահատվածում արձանագրված խախտումները եղել են 1 մլն-ից ավելի: Այստեղ ևս բավական լուրջ նվազում ունենք»,- նշեց փոխոստիկանապետը:

2020-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]