Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   27 Հունվար

Ստեփանակերտում կշահագործվեն շուրջ 300 բնակարաններ. ԱՀ նախագահն աշխատանքային շրջայց է կատարել

Ստեփանակերտում կշահագործվեն շուրջ 300 բնակարաններ. ԱՀ նախագահն 
աշխատանքային շրջայց է կատարել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը  դեկտեմբերի 4-ին աշխատանքային այցով եղել է մայրաքաղաքի մի շարք շինհարթակներում և օբյեկտների շահագործման ժամկետների վերաբերյալ տվել նոր հանձնարարականներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Արցախի ղեկավարը նշել է, որ հետպատերազմական շրջանում Հանրապետության սոցիալական թիվ մեկ խնդիրը բնակարանայինն է, և առաջիկա տարիներին կառավարությունը գործադրելու է իր հիմնական ջանքերը բոլոր անօթևան մնացած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար: «Նախագահ Հարությունյանի հանձնարարականի համաձայն՝ Ստեփանակերտի տարբեր հատվածներում կառուցվող բազմահարկ շենքերը՝ շուրջ 300 բնակարաններով, աշխատուժի ավելացման հաշվին շահագործման կհանձնվեն մինչև հաջորդ տարվա առաջին կես:  Ծրագրում կընդգրկվեն նաև վարչական նշանակության որոշ շենք-շինություններ, որոնք վերակառուցման արդյունքում կվերածվեն բնակելի շենքերի:

Աշխատանքային շրջայցի ընթացքում նախագահը եղել է նաև «Արցախկաթ» փակ բաժնետիրական ընկերությունում, ծանոթացել ամբողջ ծավալով աշխատող արտադրամասի պայմաններին, շնորհակալություն հայտնել կոլեկտիվին պատերազմական ծանր ժամանակահատվածում ևս արտադրական պրոցեսը չկանգնեցնելու և բնակչությանը թարմ կաթնամթերքով ապահովելու համար:

Արայիկ Հարությունյանին այցի ընթացքում ուղեկցում էին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանը և ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ