Արցախ

Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի բնակչությանը

1 րոպեի ընթերցում

Ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերում Ստեփանակերտի բնակչությանը

ԵՐԵՎԱՆ, 4 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ արևելյան ռազմական օկրուգի հատուկ նշանակության բժշկական ստորաբաժանումը բժշկական օգնություն է ցուցաբերում Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի բնակչությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ մեկ օրվա ընթացքում ռուս ռազմական բժիշկները ընդունել են շուրջ 40 բնակչի: Բժշկական խորհրդատվություն, հետազոտություն և որակավորված բուժօգնություն են ցուցաբերել թերապևտները, վիրաբույժները և պրոֆիլային այլ մասնագետներ:

Ստեփանակերտի քաղաքային հիվանդանոցում վերակենդանացման բաժանմունքում ծանր վիճակում գտնվող բուժառուների հետ աշխատանքում իրենց գործընկերներին աջակցել են ռուս անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգները:

Հատուկ նշանակության բժշկական առաջին ստորաբաժանման կազմում Ստեփանակերտ է ժամանել ավելի քան 60 բժիշկ, այդ թվում՝ ռազմական վիրաբույժներ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ, թերապևտներ և համաճարակաբաններ:

Նախօրեին մեկնարկել է երկրորդ ռազմական հոսպիտալի տեղակայումը Մարտակերտում: Ավելի վաղ ռազմական հոսպիտալ էր տեղակայվել Ստեփանակերտում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում