Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Կառավարությունն առաջարկում է կրկին երկարաձգել քաղաքացիներին հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը

Կառավարությունն առաջարկում է կրկին երկարաձգել քաղաքացիներին հին նմուշի 
անձնագրերի տրամադրման ժամկետը

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն առաջարկում է երկարաձգել քաղաքացիներին հին նմուշի` ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին»  եւ «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը դրական եզրակացություն ստացավ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է ՀՀ քաղաքացիներին հին նմուշի՝ ոչ կենսաչափական անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել` 2021 թվականի հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:

Նախագծերի փաթեթն ընդգրկվեց խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում: Դրա առաջին և երկրորդ ընթերցմամբ քննարկումները նախատեսվում է իրականացնել քսանչորս ժամվա ընթացքում:

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ