Տարածաշրջանային

Ադրբեջանն առաջին թվային տվյալներն է հրապարակել պատերազմում իր ունեցած կորուստների վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանն առաջին թվային տվյալներն է հրապարակել պատերազմում իր ունեցած կորուստների վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 3 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում, ըստ պաշտոնական տվյալների` ադրբեջանական կողմն ունեցել է մարդուժի 2783 կորուստ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտնել է երկրի Պաշտպանության նախարարությունը:

«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2783 զինծառայող»,- ասված է հաղորդագրությունում:

Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ ագրեսիայի և ռազմական գործողությունների արդյունքում նոյեմբերի 8-ի դրությամբ, ըստ հայկական կողմի տվյալների` Ադրբեջանն ունեցել է կենդանի ուժի 7630 կորուստ, հակառակորդը կորցրել է ընդհանուր առմամբ 264 ԱԹՍ, 16 ուղղաթիռ, 25 ինքնաթիռ, 784 զրահատեխնիկա, 6 ՏՕՍ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում