Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Սանդիկովն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

Սանդիկովն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի 
մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը միաձայն ընտրվեց ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընտրությունը տեղի ունեցավ հանձնաժողովի դեկտեմբերի 2-ի արտահերթ նիստում:

«Սանդիկովի թեկնածությունն առաջարկել է քաղաքական մեծամասնությունը: Այլ առաջարկներ չկան: Դեմ, ձեռնպահ չկա: Պարոն Սանդիկովն այսուհետ հանձնաժողովի փոխնախագահն է»,- ասաց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությա անդամ Միքայել Մելքումյանը:

ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախկին փոխնախագահ Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 17-ին վայր էր դրել պատգամավորական մանդատը և նշանակվել Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ:

Նորայր Շողիկյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am