ՀՀ ԱՆ-ն ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված միջոցառումների շրջանակում կատարված ծախսերի հաշվետվություն
1 րոպեի ընթերցում
![ՀՀ ԱՆ-ն ներկայացրել է կորոնավիրուսի հետ կապված միջոցառումների շրջանակում կատարված ծախսերի հաշվետվություն](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1036178.jpg)
ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է կորոնավիրուսային համավարակի հետ կապված միջոցառումների շրջանակներում կատարված ծախսերի հաշվետվություն:
«Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ասված է նախարարության հաղորդագրությունում: