Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Հունվար

Հասան Ռոհանին մեղադրել է Իսրայելին հայտնի միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ

Հասան Ռոհանին մեղադրել է Իսրայելին հայտնի միջուկային ֆիզիկոսի սպանության մեջ

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է հայտնի միջուկային ֆիզիկոս Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը և դրանում մեղադրել «սիոնիստական ռեժիմին»: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  իրանական Irna գործակալությունը, Ռոհանին նշել է, որ այդ սպանությունը վկայում է Իրանի թշնամիների անզորության մասին:

«Անշուշտ, այս ահաբեկչությունը վկայում է Իրանի գիտական զարգացման և հնարավորությունների դեմ մեր թշնամիների անզորության և տարածաշրջանում ու այլ քաղաքական ասպարեզներում նրանց հետևողական պարտությունների մասին: Մեր թշնամիները պետք է իմանան, որ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը ոչ միայն չի խաթարի Իրանի երիտասարդության և գիտնականների կամքը ՝ շարունակելու գիտական զարգացման ուղիները, այլև նրանց կամքն ավելի վճռական կլինի, - նշել է Իրանի նախագահը:

Նրա խոսքով ՝ Մոհսեն Ֆահրիզադեի սպանությունը ցույց է տալիս Իրանի թշնամիների ատելության խորությունը եւ չարությունը, սակայն նրա սպանությունը չի դանդաղեցնի երկրի գիտական ձեռքբերումները:

Իրանում մահափորձի հետևանքով սպանվել է երկրի պաշտպանության նախարարությանը առընթեր հետազոտությունների և նորարարությունների կազմակերպության ղեկավար, միջուկային ֆիզիկոս Մոհսեն ՖահրիզադենԻնչպես ավելի վաղ հայտնել էր իրանական «ISNA» գործակալությունըսոցցանցերում տեղեկություններ են տարածվել Թեհրան նահանգում ֆիզիկոսի սպանության մասին:

Մոհսեն Ֆահրիզադեն հինգ իրանցիներից մեկն է, ով ընդգրկվել է աշխարհի 500 ամենաազդեցիկ մարդկանց ցանկում ամերիկյան «Foreign Policy»-ի պարբերականի վարկածով: Սա նրա նկատմամբ մահափորձի առաջին փորձը չէր ։

 





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ