Տարածաշրջանային

ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները կարևորել են ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունը

1 րոպեի ընթերցում

ՌԴ և Վրաստանի ներկայացուցիչները կարևորել են ԼՂ-ում պատերազմի դադարեցման մասին հայտարարությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունից սենատոր Գրիգորի Կարասինը և Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն տեսակոնֆերանսի ընթացքում կարեւորել են Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ղեկավարների ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարության ստորագրումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է ՌԴ ԱԳՆ-ն:

«Նշված եռակողմ պայմանավորվածությունների իրականացումը, մասնավորապես, տրանսպորտային հաղորդակցությունների և տնտեսական կապերի ապաշրջափակումը, նոր հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի բոլոր պետությունների, այդ թվում ՝ Վրաստանի համար», - ասված է հաղորդագրության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում