Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ՀՀ կառավարությունը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի պատվաստանյութ է պատվիրել

ՀՀ կառավարությունը բնակչության 10 տոկոսի չափով կորոնավիրուսի 
պատվաստանյութ է պատվիրել

ԵՐԵՎԱՆ, 26 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի հետ կապված առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը գտնվում է տանելի վիճակում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց կառավարության նիստում: «Մենք երեկվանից չունենք քաղաքացիներ, որոնք գտնվում են ծանր վիճակում ու չենք կարողանում տեղավորել, հույս ունենք՝ իրավիճակը կպահպանվի», - ասաց նախարարը՝ ավելացնելով, որ դեռևս չեն մտածում մահճակալային ֆոնդը թեթևացնելու ուղղությամբ:

Անդրադառնալով պատվաստանյութի ձեռքբերման հարցին՝ նախարարն ասաց, որ միջազգային հավաքական գնումների պլատֆորմին ունեն վճարած կանխավճար՝ պատվաստանյութ ձեռք բերելու համար։ «Այդտեղ հավաքված են բոլոր արտադրողների այն պոտենցիալ պատվաստանյութերը, որոնք ունեն մեծ շանսեր ապագայում վերջնական գրանցում ստանալու: Նրանցից որը կհաստատվի, մենք հնարավորություն կունենանք ձեռք բերել: Մենք նախնական պատվիրել ենք մեր բնակչության տասը տոկոսի չափով՝ 300 հազար բնակչի հաշվարկով, հավանական մատակարարման ամսաթիվը տատանվում է գարնան կեսերի վրա: Խոսքը վերջնական հաստատված պրոդուկտի մասին է», - ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ պատվաստանյութը ձեռք բերելու համար գնում են աշխարհին համընթաց։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]