Երևանում՝ 11:07,   10 Մայիս 2024

Փաշինյանի կարծիքով` ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը չի սահմանափակվի 5 տարով

Փաշինյանի կարծիքով` ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը չի 
սահմանափակվի 5 տարով

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների առաքելության ժամկետը չի սահմանափակվի հինգ տարով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին վարչապետը նշել է ռուսական ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում:

«Հնգամյա ժամկետում, իհարկե, պետք է հասցնենք տարածաշրջանում անվտանգության և կայունության երաշխիքներ ստեղծել։ Բայց քանի որ ղարաբաղյան հակամարտությունը ձգձգված է, ես չեմ կարծում, որ ռուս խաղաղապահների գտնվելու ժամկետը կսահմանափակվի հինգ տարով։ Հնգամյա ժամկետը գործընթացի սկիզբն է, նախատեսված է ավտոմատ երկարաձգման հնարավորություն։ Ես կարծում եմ, որ այս պահին գլխավոր հարցը Լեռնային Ղարաբաղում և տարածաշրջանում կայունություն ապահովելն է և ԼՂ քաղաքացիների անվտանգությունն ապահովելը, ես կարծում եմ և հուսով եմ, որ ռուս խաղաղապահները հաջողությամբ կգործեն և կկարողանան իրապես կյանքի կոչել այդ առաքելությունը»,- ասել է Փաշինյանը:

Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու հետ կապված: Պատերազմը դադարեցվել է նոյեմբերի 10-ին՝ ժամը 01:00-ից, ռուս խաղաղապահները մուտք են գործում Լեռնային Ղարաբաղ: Ընդհանուր առմամբ, նախատեսվում էր ներգրավել 1960 ռուս զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլ և հատուկ տեխնիկա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am