Երևանում՝ 11:07,   3 Մայիս 2024

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. քննարկվում է Ստեփանակերտին գումար հատկացնելու հարցը. ՈՒՂԻՂ

Մեկնարկել է Երևանի ավագանու նիստը. քննարկվում է Ստեփանակերտին գումար 
հատկացնելու հարցը. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանում մեկնարկել է ավագանու 5-րդ նստաշրջանի 3-րդ նիստը: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` օրակարգում կա 11 հարց: 

Նիստի մեկնարկին ավագանու անդամները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը։ 

Երևանի ավագանին որոշում կընդունի ծառերի էտումից և չորացած ծառերի հեռացումից առաջացած փայտանյութը որպես ձմեռային վառելափայտ սոցիալապես անապահով ընտանիքներին անվճար հատկացնելու, ինչպես նաև Երևան քաղաքի 2020 թ-ի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից Արցախի մայրաքաղաք՝ Ստեփանակերտին, կապիտալ բնույթի աշխատանքների իրականացման նպատակով 100 միլիոն դրամ հատկացնելու և Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի գումարը ավելացնելու մասին:

Օրակարգում ընդգրկված են նաև հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին և այլ հարցեր:

Լիլիթ Դեմուրյան


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am