1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կարևորագույն նախապայմաններ կան զարգացման համար. ԿԳՄՍ նախկին նախարարի անդրադարձը ոլորտին

Կարևորագույն նախապայմաններ կան զարգացման համար. ԿԳՄՍ նախկին նախարարի 
անդրադարձը ոլորտին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը կարծում է, որ կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում շնորհակալություն է հայտնել գերատեսչության աշխատակազմին և ընդգծել, որ աշխատակիցների ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում:

«Նախ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ԿԳՄՍ մեծ թիմի անդամներին, որոնց ջանքերի շնորհիվ լուրջ բարեփոխումներ են մեկնարկել շատ ոլորտներում, մյուսների համար դրվել են լուրջ հիմքեր, իսկ արդյունքները տեսանելի կլինեն առաջիկա տարիներին: Շնորհակալություն եմ հայտնում նրանց խիզախության, դժվար բարեփոխումների հարցում համբերատար առաջ գնալու համար: Կրթության ոլորտում տասնամյակներով ձևավորված կարծրատիպերը և մոլորությունները միայն խոչընդոտում են զարգացմանը և պետք է փոխարինվեն կոնկրետ լուծումներով, որքան էլ որ դրանք առաջին հայացքից բարդ թվան: Պետք է արձանագրել, որ ուսուցիչները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա, ստեղծագործողները երբեք այնքան ազատ չեն եղել, որքան հիմա, մարզիկները ձերբազատվել են տարբեր խմբերից ունեցած ավանդական կախվածությունից, գիտությունը նախորդ տարիների համեմատ ավելի մեծ ուշադրության չի արժանացել, որքան հիմա: Ահա այս ամենը կարևորագույն նախապայմաններ են զարգացման համար»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա  շնորհակակություն է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընդգծելով, որ նա միշտ աջակցել է ոլորտի բարեփոխումներին:

Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ իր գործունեության 2,5 տարվա արդյունքներին դեռ կանդրադառնա առաջիկայում: Նա նշել է, որ առաջիկա օրերին զերծ կմնա որևէ մեկնաբանությունից, այդ թվում` մամուլին:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Արայիկ Հարությունյանն ազատվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից, իսկ Վահրամ Դումանյանը նշանակվել է այդ պաշտոնին։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]