Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՃՇՀԱՀ-ը 6 մլն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

ՃՇՀԱՀ-ը 6 մլն դրամ է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և 
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին

ԵՐԵՎԱՆ, 23 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին, նրանց ընտանիքներին բժշկական օգնություն և հատուցումներ տրամադրելու նպատակով՝ ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանը (ՃՇՀԱՀ) 6 մլն դրամ  է փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար  Ժասմին Վիլյանը:    

Սեպտեմբերի 27-ից սկսած մինչ օրս համալսարանը ընդհանուր առմամբ, ներառյալ «Հայաստան համահայկական հիմնադրամ»-ին փոխանցել է 21 մլն 500 հազար  դրամ։

Կարևորելով Արցախի Հանրապետությունից տարհանված անձանց կացության խնդրի լուծումը ՃՇՀԱՀ-ի ռեկտորատի նիստի որոշմամբ համալսարանի հանրակացարանում այս պահին բնակվում է 75 մարդ։

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]