Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Նոյեմբեր

Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Skilling Open 2020 մրցաշարում

Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Skilling Open 2020 մրցաշարում

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակով մեկնարկեց Skilling Open 2020 մրցաշարում:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային տուրում Արոնյանը սև խաղաքարերով մրցեց Չինաստանի ներկայացուցիչ Լիմ Լեի հետ: Հաջորդիվ հայ գրոսմայստերի մրցակիցը կլինի Սանտոշ Վիդիտը:

Skilling Open-ը կազմակերպում է շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը: Մրցաշարին մասնակցում են Մագնուս Կարլսենը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Դին Լիժենը, Հիկարու Նակամուրան, Յան Նեպոմնիաշկին, Լևոն Արոնյանը, Յան-Կրիզշստոֆ Դուդան, Թեյմուր Ռաջաբովը, Լիեմ Լին, Պյոտոր Սվիդլերը, Ուեսլի Սոն, Սերգեյ Կարյակինը, Ալիռեզա Ֆիրուզան, Դավիդ Գուիջարոն և Սանտոս Վիդիտը:

Մրցաշարը մեկնարկում է նոյեմբերի 22-ին և կեզրափակվի նոյեմբերի 30-ին: Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար ԱՄՆ դոլար: Այն բաղկացած է 15 տուրից:





https://zen.yandex.ru/id/5dee07a31e8e3f00ae3051c1


youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ