Արցախ

Ռուսաստանը ինժեներական տեխնիկա և սարքավորումներ է բերում խաղաղապահ գործողության գոտի

2 րոպեի ընթերցում

Ռուսաստանը ինժեներական տեխնիկա և սարքավորումներ է բերում խաղաղապահ գործողության գոտի

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ռազմատրանսպորտային ավիացիայի Իլ-76 ինքնաթիռը մեկնել է Մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանից ՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ինժեներական զորքերի մի խումբ զինծառայողների, ինչպես նաեւ ինժեներական տեխնիկայի և սարքավորումների տեղափոխման համար ՝ խաղաղապահ գործողության անցկացման շրջաններում ընդհանուր օգտագործման ճանապարհների և սոցիալական ենթակառուցվածքի օբյեկտների մաքրման հարցում օգնություն ցուցաբերելու համար:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարությունը, ինքնաթիռը «Զվարթնոց» օդանավակայան է տեղափոխել ռազմական ինժեներների, բուլդոզեր և բարձր անցանելիության բեռնատար ' դիտորդական կետերի կահավորման նպատակով խաղաղապահ գործողության անցկացման գոտի տեղափոխելու համար:

Ինժեներական տեխնիկան կօգտագործվի ռուս զինծառայողների կողմից բնակավայրերում ճանապարհների և ենթակառուցվածքի օբյեկտների մաքրման, ինչպես նաև խաղաղապահ դիտակետերի ինժեներական սարքավորումներով ապահովման ժամանակ:

Ռուսաստանցի խաղաղապահները տեղական իշխանություններին առավելագույն աջակցություն են ցուցաբերում խաղաղ կյանքի վերականգնման գործում։

Խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն օգնում են վերականգնել ճանապարհային երթեւեկությունը, սոցիալական օբյեկտների եւ բնակելի տների, էլեկտրա-, ջրա - և ջերմամատակարարումը:

Ռուսաստանցի խաղաղապահների պարեկների միջոցով ապահովվել է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության իրերի անվտանգ առաքումը հեռավոր բնակավայրեր:

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը եւ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին համատեղ հայտարարություն են ստորագրել Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների լիակատար դադարեցման մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում