Գեղարքունիքում և Լոռիում տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը փակ է բեռնատարների համար
1 րոպեի ընթերցում
![Գեղարքունիքում և Լոռիում տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը փակ է բեռնատարների համար](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/11/1035585.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Գեղարքունիքի և Լոռու մարզերում տեղ-տեղ մերկասառույց է։
Սյունիքի մարզի Գորիս և Սիսիան քաղաքներում տեղում էձնախառն անձրևևմառախուղ է։
Վայոց Ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում էձյուն։
Վրաստանի ներքին գործերի նախարարության ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղումների պատճառովփակ է բեռնատար տրանսպորտային միջոցների համար։
ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին: