Տարածաշրջանային

Թուրքիայում շարունակվում են սրվել թուրք-քրդական հարաբերությունները

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում շարունակվում են սրվել թուրք-քրդական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում քրդական «Ժողովրդավար հասարակության կոնգրես» կազմակերպության դեմ ուղղված հետաքննության շրջանակներում նոյեմբերի 20-ի առավոտյան մի շարք քաղաքներում ձերբակալվել է 101 անձ:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով թուրքական «Դեմոկրատ հաբեր» լրատվական կայքը, Դիարբեքիրի Գլխավոր դատախազության կողմից իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալված 101 անձանց համար, որոնցից շատերը փաստաբաններ են, կալաքի հրաման է արձակվել: Այս որոշմամբ մի շարք գործողություններ են իրականացվել Դիարբեքիր, Շըրնաք, Ադըյաման և Իզմիր քաղաքներում:

«Ժողովրդավար հասարակության կոնգրեսը» հիմնադրվել է 2007 թվականի հոկտեմբերի 30-ին Դիարբեքիրում: 2011 թ. հուլիսի 14-ին «Ժողովրդավար հասարակության կոնգրեսը» միաձայն հռչակեց քուրդ ժողովրդի ժողովրդավարական ինքնավարությունը: 2016 թվականից Թուրքիայում հետաքննություն է իրականացվում կազմակերպության նկատմամբ՝ «հակաահաբեկչական պայքարի» շրջանակներում:

Մերի Վարդումյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում