Սպորտ

Բարսեղյանն Ազգերի լիգայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է

1 րոպեի ընթերցում

Բարսեղյանն Ազգերի լիգայում ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը Ազգերի լիգայի արդեն իսկ ավարտված խաղարկության ամենաշատ գոլային փոխանցում կատարած ֆուտբոլիստն է:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Բարսեղյանը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի այս խաղարկությունում կատարել է ընդհանուր առմամբ 4 գոլային փոխանցում, որը լավագույն արդյունքն է մրցաշարի բոլոր լիգաների մասնակից հավաքականների ֆուտբոլիստների շրջանում:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայիC դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը:

Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայիB դիվիզիոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում