Սպորտ

Խոակին Կապառոսը ռեկորդային ցուցանիշ է գրանցել հավաքականի ղեկին

1 րոպեի ընթերցում

Խոակին Կապառոսը ռեկորդային ցուցանիշ է գրանցել հավաքականի ղեկին

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը ռեկորդային ցուցանիշ է գրանցել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Իսպանացի մասնագետն առաջին մարզիչն է, ում գլխավորությամբ Հայաստանի ազգային հավաքականը չի պարտվել անընդմեջ 5 խաղում: Այդ խաղերից 3-ում թիմը նաև հաղթել է:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Ազգերի լիգայիC դիվիզիոնի երկրորդ ենթախմբի վերջին տուրում հաղթեց Հյուսիսային Մակեդոնիային և պատմության մեջ առաջին անգամ դարձավ ենթախմբի հաղթող: Պատմական խաղի միակ գնդակը հեղինակեց Հովհաննես Համբարձումյանը:

Խոակին Կապառոսի գլխավորած թիմն իրավունք ստացավ հանդես գալու Ազգերի լիգայիB դիվիզիոնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում