Հասարակական

Արցախ, վիրավոր զինվորներ. Հայկակ Արշամյանը ներկայացրել է հիմնադրամի աշխատանքի առաջնահերթությունները

2 րոպեի ընթերցում

Արցախ, վիրավոր զինվորներ. Հայկակ Արշամյանը ներկայացրել է հիմնադրամի աշխատանքի առաջնահերթությունները

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր տարածքային մարմինների, Արցախի կառավարության հետ այս փուլում քննարկումներ է անցկացնում՝ հստակեցնելու աջակցության համար առաջնահերթությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը նշեց, որ Արցախի հետ կապված երկու ուղղություն է առանձնացվել: Մեկը արցախցիների կարիքներն են: Այսինքն՝ աջակցությունը նախատեսված կլինի Արցախում ապրողների, այնտեղ վերադարձողների համար, ինչպես նաև նրանց համար, ովքեր ժամանակավոր ապաստանել են Հայասանում: Հաջորդը Արցախում վերականգնման աշխատանքներն են, սոցիալական տարբեր ծրագրերը:

«Երեկ ես զրուցում էի Ֆրանսիայի մեր տեղական մարմնի ղեկավարի հետ: Նշվեց, որ իրենք իրենց դրամահավաքներն ուզում են իրականացնել սոցիալական ուղղությամբ՝ նպաստների, առաջին անհրաժեշտության պարագաների տրամադրում և այլն»,-ասաց Հայկակ Արշամյանը:

Հաջորդ ուղղությունը պատերազմի հետևանքով տուժածներն ու նրանց ընտանիքներն են՝ հոգեբանական, վերականգնողական աջակցություն, ուղիղ օգնություն` առողջապահական հարցերի հետ կապված:

«Մեր հիմնական ուղղվածությունը լինելու է պատերազմի հետևանքով տուժածներին աջակցելը: Մեր նվիրատվությունների մեծ մասը հենց այդ նպատակով էլ արվում է: Այսօր մեր հայրենակիցների հայացքները դեպի Արցախ են, դեպի արցախցին»,-հավելեց Հայկակ Արշամյանը:

Աննա Գզիրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում