Հասարակական

Հաստատվել է կորոնավիրուսի 1 520 նոր դեպք, առողջացել է 8 319 քաղաքացի

1 րոպեի ընթերցում

Հաստատվել է կորոնավիրուսի 1 520 նոր դեպք, առողջացել է 8 319 քաղաքացի

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում նոյեմբերի 19-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 121 979 դեպք, որոնցից 88 388-ն` առողջացած, 1 870-ը` մահվան ելքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 31 243 բուժառու: Ընդհանուր առմամբ կատարվել է 475 986 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 3796 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1520 նոր դեպք: Ունենք 8319 առողջացած և 31 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 478 է:

Կառավարությունը սեպտեմբերի 11-ին որոշում է կայացրել ՀՀ-ում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև սեպտեմբերի 11-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը սեպտեմբերի 11-ից՝ ժամը 17:00-ից փոխարինել կարանտինով` մինչև 2021 թվականի հունվարի 11-ը ներառյալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում